ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

RT-ի լրագրողը «Boeing 777» -ի կործանման շուրջ հեռուստաալիքի դիրքորոշման պատճառով դուրս է եկել աշխատանքից

RT-ի լրագրողը «Boeing 777» -ի կործանման շուրջ հեռուստաալիքի դիրքորոշման պատճառով դուրս է եկել աշխատանքից
19.07.2014 | 22:36

Ռուսական Russia Today հեռուստաալիքի Լոնդոնի թղթակից Սառա Ֆիրթը դուրս է եկել աշխատանքից ՈՒկրաինայի արևելքում մալայզիական «Boeing 777» օդանավի կործանման շուրջ հեռուստաալիքի դիրքորոշման պատճառով: Լրագրողը պնդում է, որ ալիքը, չսպասելով քննության արդյունքներին, որոշել է կատարվածի մեջ մեղադրել ուկրաինական իշխանություններին: Russia Today-ում հինգ տարի աշխատած լրագրողուհին կարծում է, որ հեռուստաալիքը շտապել է հեռարձակել կործանված «Boeing»-ի վկաների հարցազրույցները, ովքեր հայտարարել են, թե ինքնաթիռի կործանման պատճառը ուկրաինական զորքերն են: Սառան կարծում է, որ այդպիսի նյութի թողարկումը վտանգավոր է: Նա ավելացրել է, որ «Boeing»-ի հետ կապված հարցը «վերջին կաթիլն» է դարձել: Russia Today-ի Լոնդոնի նախկին թղթակիցը հայտարարել է, որ իրեն զայրացրել է ոչ թե հեռուստաալիքի ռուսամետ դիրքորոշումը, այլ որ «այն դեմ էր մյուսներին»:

Դիտվել է՝ 1080

Մեկնաբանություններ